-
22.07.2014|
11:51
Այն բանից հետո, ինչ կատարվեց Բրազիլիայի ընտրանու հետ աշխարհի վերջին առաջնությունում, երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվեց Լուիս Ֆելիպե Սկոլարիի ծառայություններից ու զբաղված է նոր թեկնածուի որոնումներով:
-
21.07.2014|
16:31
Հուլիսի 21-ին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մեկնեց Ռոտերդամ՝ մասնակցելու համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տղաների ֆուտզալի թիմը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների սեղանի թենիսի հավաքականը։
-
21.07.2014|
11:02
Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները վնասել են Բրազիլիայում նվաճած Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը: Հաղթանակը տոնելիս նրանք գավաթից ոչ մեծ հատված են կոտրել:
-
20.07.2014|
23:02
Սպորտի պատմության մեջ ամենահանրաճանաչ բռնցքամարտիկներից մեկը՝ Մայք Թայսոնը, Ռոբին Գիվենսի հետ ամուսնացավ մարզական կարիերայի լուսավոր ժամանակներում՝ 1988-ին:
-
18.07.2014|
12:07
Գրիգորի Ամբարյանն օրերս ընտրվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչ: Վերջինս նշում է, որ լողափնյա վոլեյբոլի ավանդույթներ Հայաստանը չունի և առաջին անգամ Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարին մասնակցել է 2007-ին։ Հավաքական թիմ նոր է կազմավորվել, և առաջին քայլերն են արվում այն զարգացնելու ուղղությամբ:
-
18.07.2014|
12:05
Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ստացած հասույթից Արգենտինայի ընտրանին 135 հազար դոլար է նվիրաբերել Գարախան քաղաքի մանկական հիվանդանոցին: Գումարն օգտագործվելու է հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման վրա:
-
18.07.2014|
12:00
Ֆուտբոլի Արգենտինայի ընտրանին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին կնվիրի մարզաշապիկ, որի վրա դրված կլինեն հավաքականի բոլոր քսաներեք անդամների ստորագրությունները:
-
18.07.2014|
11:58
Անդրադառնալով աշխարհի առաջնությունում գերմանական ֆուտբոլի հաջողությանը` Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդն ուղղակի կապ է տեսել դրա ու բունդեսլիգայի միջև. «Ըստ իս, կա միայն մեկ չեմպիոն` բունդեսլիգան: Հենց բունդեսլիգայի ֆուտբոլիստներն էին արտակարգ դիտվում Բրազիլիայում: «Բավարիան» դարձավ ամենաշատ ներկայացուցիչներ գործուղած ակումբը»:
-
18.07.2014|
11:56
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավարտված է, փոթորկված կրքերը եթե չեն էլ հանդարտվել, համենայն դեպս, խաղաղ ափեր վերադառնալու կայուն միտում են դրսևորում: Այնպես որ, ժամանակը պահանջում է մտնել աշխատանքային խաղաղ հուն, տեսնել ինչ է կատարվում աշխարհի մարզական կյանքում առհասարակ:
-
15.07.2014|
16:03
ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, նշեց, որ թեև դեռ վերջնական թվեր չկան Բրազիլիայի տնտեսության վրա աշխարհի առաջնության ազդեցության մասին, բայց, օրինակ, որ Սան Պաոլոյում սպասելիքները գերազանցվել են: